«… նրանց բերանում ճշմարտություն
չկա,
և նրանց սրտերն ունայնացած են:
Գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց,
Իսկ լեզուները` լի նենգությամբ:
Դատի՛ր նրանց Աստվա՛ծ»:
(Սաղմոս 5)
Պարոնյանն ասում էր.
«…ընդհանրապես երեք բան կա հարկավոր.
ա) աղեկ խորհիլ այնպես խոսիլ,
բ) քիչ խոսիլ և շատ մտիկ ընել,
գ) պաղարյամբ խոսիլ»:
Տիկին Առոչինչ, հետևի՛ր մեծ երգիծաբանի խորհրդին՝ սրբագրիր թույն –չարություն գեներացրած տոքսիկ խոսքդ:
Այլապես…
«Թքոց- մրոց» կոչվող գետն ամեն Աստծո օր կհեղեղի 2018-ից հետո «հերոս հարկատուների» գրպանի հաշվին անիծաթափ արած-ֆենած մազերդ, թեփ ու մրուրից ազատագրված ականջներդ, կեղտազերծված եղունգներդ:
Այժմ ըստ էության:
Կարծում ես՝ եթե մի երկու քռչ-փալաս ես գլխիդ քաշել, պետբյուջեի հաշվին «մի երկու ոստրե կերել», երազանքիդ երկիր Չինաստանում «պեկինյան բադ» հոշոտել, «մի երկու օպերա լսել» ՝ ում ոնց ուզես, կարող ես դիմե՞լ, ում ինչ ուզես, կարող ես ասե՞լ:
Բնույթիդ հարազատ իզուր ես մանիպուլացնում կտակարանի տողերը, ապացուցելու, թե ունես դրա իրավունքը:
Չունե՛ս:
Աստծուն հանգիստ թող:
Ասված է՝
«Մի՛ խաբվեք, Աստված ծաղր չի լինում, քանի որ մարդ ինչ որ ցանում է, այն էլ հնձում է» (Գաղատացիներին, 6-7):
Գրոց-մրոցդ սրբությունն անսրբությանը շաղախելու, այն էլ որպիսի՜անսրբություն, ձեր PR զինանոցի կեղտոտ տեխնոլոգիաներից է:
Մտածե՞լ ես՝ ի՜նչ արձագանք կթողնի խզմզոցդ:
Աստվածաշունչ ես ցիտում: Գուցե այստե՞ղ հետուառաջ չանես, ճիշտ վկայակոչես ավետարանչի տողերը., ո՛ր է.
«… պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայեք, պիտի նայեք ու պիտի չտեսնեք» (Մատթեոս, 13-14):
Եթե հասկանայիր թարսուշիտակ վկայակոչածդ տողերի իմաստը, թերևս, պապանձվեիր:
Աստված ամենուր է՝ տեսնում է ամեն ինչ:
ՈՒ ոչինչ չի վրիպում նրա ամենատես աչքից:
Մի առիթով գրել եմ մեջբերվող հատվածը, բայց ինչպես ասում են՝ կրկնությունը գիտության մայրն է:
Աչքի անցկացրու ձեր արածներով հավաքած իրական խճանկարն ու համեմատիր Հասմիկ Պապյանին ուղղված ծիծաղաշարժ խղճուկ տողերիդ հետ.
«Ամբողջ կյանքդ բարձր արվեստի մեջ լինես ու երկրումդ ռազմական հեղարշրջան կողմնակից լինե՞ս։
Ընդդեմ ավտոբուս վառողների բառ չարտասանե՞ս»։
Իսկ այժմ դիտարկենք Գյումրի- Երևան ճանապարհի վերջում` «Աբու Հասանի մաշիկներ - պետական կառավարման լծակներ» մետամորֆոզ-փոխատեղման դերակատարների` սինլքոր-բոսյակների ու «հեղափոխականի» կերպարը գլխներին քաշած տարբեր ռանգի լրբերի ձեռամբ, յոթ տարվա ընթացքում բեկորների վերածված մեր հայրենիքից հավաքած փազլը.
«Եռաբլուրում» պառկած ու անհետ կորած մի ամբողջ սերունդ
(ըստ իրազեկների, զոհվածների ստույգ թիվը 10 253 է):
Բռնազավթված ու հայաթափված Արցախ:
Անխնամ ու անխունկ թողնված, պղծվող-հոշոտվող գերեզմաններ:
Հազարներով լքված եկեղեցիներ ու սրբավայրեր:
ՈՒրվականների բնակատեղի դարձած, կողոպտվող քաղաքներ ու գյուղեր:
Օրվա «ասողի» կամոք, թշնամու բանտերում կտտանքների ենթարկվող ու դատվող հայ քաղաքական ու ռազմական գործիչներ, հարյուրավոր գերիներ:
Հայաստանում անգործ-անտուն մնացած բռնի տեղահանվածներ:
Պատերազմի սպառնալիք:
Սով, թշվառություն:
Գետնաքարշ արված ազգային արժանապատվություն:
Փոշիացված արժեքներ:
Կազմաքանդված բանակ:
Հող ուտող և թարմ-ջահել արյուն լափող` բարոյազուրկ, չնչին մարդուկների խառնակույտից ձևավորված «վերևներ», որ խժռելուց, կուշտ թափանով բխկալ-զկռտալուց և օդն ապականելուց բացի այլ հունար չունեն:
Հա՛, մի շտրիխ էլ` վարչախումբ, որը թունդ նվիրվածությամբ մեր ինքնության ու պետականության ապամոնտաժման հիմքերն է արարում: Արյունոտ թաթերով կառչել է մեր սրբության սրբոցից՝ Էջմիածնից:
Սրբազաններ է բանտարկում և իր թվացյալ հաղթանակը տոնում առնետների խրախճանք սարքելով:
Աստված ողորմած է և արդարադատ:
Այժմ ինքդ մտածիր՝
Facebook-յան անբարո գրառումիցդ հետո, միայն ռեկետի վրա մասնագիտացած փոքրիկ, բայց մեծ հավակնություններ ունեցող ուղեղումդ հարց չծագե՞ց ՝ ո՛ր իրավունքով ես 2018-ին «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության անվան տակ ՀՀ-ում բեմադրված աշխարհաքաղաքական մեծ ավանտյուրան՝ ներկայացված ողբերգական հետևանքներով, փորձում խոթել Միքայել Սրբազանի գրպանն ու կեղտոտ խոսքերիդ տողատակերում նրան մեղադրանք հարուցել, ձեռքի հետ էլ Հասմիկ Պապյանին ամոթանք տալ:
Թող ինձ ների ընթերցողը՝ իրերը պետք է կոչեմ իրենց անուններով: Թերևս գռեհիկ հնչի, բայց ի՞նչ արած…
Հայկական ասցվածք կա՝ «տռեմ ես՝ դմփեմ քեզ»:
(Դմփել բայը ճիշտ կկարդաս:
«Դ»-ից հետո «ո» տառը բացակայում է:
Ասել է՝ նախընտրածդ գործողությունը չի ակնարկվում):
Այնպես որ արածներդ պահեք ձեր հետույքներում:
Բա՛վ է զրպարտեք և սպառնաք աջ ու ձախ:
Իսկ ինչ վերաբերվում է Հասմիկ Պապյանին…
Քեզ նմանը միայն և միայն պետք է երազի նրա ընդամենը մեկ հայացքին արժանանալու համար:
Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի ընդամենը մեկ հայացքին արժանանալու համար, սեռաշեղված զուգընկերոջդ հետ, չէիք խորշում գետնաքարշ երկարել ու կարճանալ նրա ոտքերի առաջ:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ.
Կարո՞ղ ես հստակեցնել.
Հասմիկ Պապյանը մոսկվաներում տաբասարանցի Շամսuիդդինի հե՞տ է հարբել ու լպիրշություն արել, թե՞ ուզբեկների կամ ղրղզների, որ ամոթանք ես տալիս: